Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը կնշի  հիմնադրման 75-ամյակը
Մշակույթ
10:38 19/03/2016
Հայաստան

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը կնշի հիմնադրման 75-ամյակը

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը` 2016 թվականին կնշի իր հիմնադրման 75-ամյակը: Ամբողջ տարվա ընթացքում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ` նվիրված թատրոնի երախտավորներին: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Մարտի 20-ին, ժամը 19:00-ին, հոբելյանական ծրագրի շրջանակում, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կներկայացվի Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան» երկու գործողությամբ օպերետը: Ցուցադրությունը նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանի հիշատակին:
 

Placeholder
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը կնշի հիմնադրման 75-ամյակը