«Կինը՝ որպես արվեստի և նորաձևության  հավերժ ոգեշնչման աղբյուր» ցուցահանդես՝ «ԼաԳալլերիա»-ում
Մշակույթ
15:49 19/03/2016
Հայաստան

«Կինը՝ որպես արվեստի և նորաձևության հավերժ ոգեշնչման աղբյուր» ցուցահանդես՝ «ԼաԳալլերիա»-ում



Կանանց մեծարելու հերթական նախաձեռնությունը կանանց մեկամսյակի շրջանակում. նախօրեին «ԼաԳալլերիա» խանութ-սրահում  բացվեց «Կինը՝ որպես արվեստի և նորաձևության  հավերժ ոգեշնչման աղբյուր» խորագրով  հայ  ժամանակակից արվեստագետների  աշխատանքների  ցուցադրությունը:  Ցուցահանդեսը կազմակերպվել էր «ԼաԳալլերիա»  հագուստի խանութի և  «Անտիկյան Գալլերի» ցուցասրահի համատեղ ջանքերով:

Ցուցահանդեսում ներկայացված են ժամանակակից հայ  վեց արվեստագետի՝  Թենի Վարդանյանի, Սարգիս Համալբաշյանի,  Արշակ Սարգսյանի, Արտակ Սարգսյանի, Արա Ալեքյանի և  Մարինա Դիլանյանի աշխատանքները, ինչպես նաև իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի՝ կանանց շարքը:

«Շատ հետաքրքիր, ոչ ստանդարտ նախաձեռնություն է, որը ողջունվեց ժամանակակից արվեստագետների կողմից: Մեզ համախմբեց  կանանց մեկամսյակը՝ համատեղ ներկայացնելու կնոջը՝ որպես արվեստի և նորաձևության  հավերժ ոգեշնչման աղբյուր, մուսա և նորաձևության, և արվեստի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Անտիկյան Գալլերի» ցուցասրահի ղեկավար Արմինե Անտիկյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ:

Նշենք, որ ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 7-ը: Մուտքն անվճար է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
«Կինը՝ որպես արվեստի և նորաձևության հավերժ ոգեշնչման աղբյուր» ցուցահանդես՝ «ԼաԳալլերիա»-ում