Ռոյթերս. Հռոմի պապը Հայաստան կայցելի հունիսի վերջին
Հասարակություն
10:15 19/03/2016
Հայաստան

Ռոյթերս. Հռոմի պապը Հայաստան կայցելի հունիսի վերջին

Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  կայցելի Հայաստան  մի քանի օրով,  հավանաբար, հունիսի վերջին, սակայն ճշգրիտ օրը դեռևս չի սահմանվել: Այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը, վկայակոչելով Վատիկանի խոսնակի հայտարարությունը։

Գործակալությունը նշում է, թե Պապի ծրագրված ուղևորությունը կարող է  բարկացնել Թուրքիային, հաշվի առնելով մեկ տարի առաջ պապ Ֆրանցիսկոսի` Հայող Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները, ինչն ավարտվեց Թուրքիայի  և Վատիկանի միջև դիվանագիտական սկանդալով և թուրք  դեսպանի հետկանչով։

Placeholder
Ռոյթերս. Հռոմի պապը Հայաստան կայցելի հունիսի վերջին