Ջուլֆայի քաղաքապետը`  Նովռուզի նախօրեին Հայաստան եկած իրանցիների մասին
Օրվա թեմա
13:00 21/03/2016
Տարածաշրջան

Ջուլֆայի քաղաքապետը` Նովռուզի նախօրեին Հայաստան եկած իրանցիների մասին

«Նովռուզի նախօրեին Հայաստան մուտք գործած իրանցիների թիվն ավելացել է»,-այդ մասին իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ջուլֆայի քաղաքապետ Զահեդ Մահմուդին:

Իրանցի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ իրանական ամանորին՝ Նովռուզին նախորդած երեք օրերի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ Իրանից Հայաստանի սահմանն անցած ուղևորների թիվը 43 տոկոսով ավելացել է:

Հիշեցնենք, որ «Տաթև» տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանն օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր, որ իր հաշվարկներով այս տարի շուրջ 10 հազար իրանցի կժամանի Հայաստան:

Placeholder
Ջուլֆայի քաղաքապետը` Նովռուզի նախօրեին Հայաստան եկած իրանցիների մասին