Պատգամավոր. Մենք այսօր ուսուցչին դարձրել ենք բյուրոկրատ
Կրթություն, գիտություն
17:16 21/03/2016
Հայաստան

Պատգամավոր. Մենք այսօր ուսուցչին դարձրել ենք բյուրոկրատ

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահաիտ Բախշյանը ԿԳ նախարարությանը խորհուրդ է տալիս դրամահավաքությունն արգելելու մասին հայտարարություններում հստակություն մտցնել:

«Տարբեր առիթներով պաշտոնյանները վերից վար սկսում են դրամահվաք տգեղ բառը օգտագործել, ու չեն ասում, թե դրամահավաքը որն է: Դրամահավաքը կաշառքն է, թող ասեն՝ կաշառք չի կարելի, դպրոցի տնօրենին նվեր չի կարելի: Բայց դրանով նսեմացնում են մանկավարժին ու գցում մանկավարժի հեղինակությունը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ա. Բախշյանը:

Երևանի ավագանու անդամ Բախշյանը նկատեց, որ մանկավարժին դրամահավաքությունը պետք չի, դա դպրոցին է հարկավոր: Նա նկատեց, որ «Օգնի դպրոցիդ», «Օգնիր Մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակում «հազար ու մի ձևով տակից» դրամահավաք են կազմակերպում ու ներկայացնում քաղաքապետին:

«Խոսքը սրա մասին է՝ անպատվաբեր դրամահավա՞ք, թե՞ կամավոր ներդրում»,-ասաց Բախշյանը:

ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանն էլ նկատեց, որ ուսուցչի հեղինակությունը հանրային արժեք է:

«Մենք այսօր ուսուցչին դարձրել ենք բյուրակրատ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:
 

Placeholder