Այսօր կներկայացվի նոր iPhone-ը
Տնտեսություն
11:12 21/03/2016

Այսօր կներկայացվի նոր iPhone-ը

Apple ընկերությունը, սպասվում է, որ այսօր կներկայացնի iPhone-ի նոր տարբերակը` iPhone SE, տեղեկացնում է RT-ն: Սարքավորումը միավորում է նախորդ iPhone 5s և iPhone 6 սմարթֆոններին հատուկ ֆունկցիաները:

Ըստ աղբյուրի, որոշ տվյալների համաձայն, ընկերությունը նաև կցուցադրի նոր պլանշետը և Apple Watch-ի աքսեսուարներ:

Շնորհանդեսը կկայանա Կուպերտինոյի Town Hall Auditorium դահլիճում երևանյան ժամանակով ժամը իննին:

Placeholder
Այսօր կներկայացվի նոր iPhone-ը