Արոնյանն ու Կարյակինը շարունակում են գլխավորել աղյուսակը
Սպորտ
11:53 21/03/2016
Հայաստան

Արոնյանն ու Կարյակինը շարունակում են գլխավորել աղյուսակը

Աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վերջին երկու՝ 7-8-րդ տուրերում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի և Անիշ Գիրիի հետ: Այժմ նա իր ակտիվում 5 միավոր ունի և Կարյակինի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կարուանան ու Անանդը վաստակել են 4,5-ական, Գիրին՝ 4, Սվիդլերը՝ 3,5, Նակամուրան՝ 3, Տոպալովը՝ 2,5 միավոր:

Այսօր կայանալիք հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է:
 

Placeholder
Արոնյանն ու Կարյակինը շարունակում են գլխավորել աղյուսակը