Վերջին տարիներին Արցախում արձանագրվել է զբոսաշրջիկների  թվի կտրուկ աճ
Սպորտ
18:18 21/03/2016
Հայաստան

Վերջին տարիներին Արցախում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ

Վերջին տարիներին Արցախում արձանագրում է զբոսաշրջիկների  թվի կտրուկ աճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:

Նրա խոսքերով՝ մինչև 2014թ-ը տարեկան 30-40 տոկոս աճ է գրանցվել:

«Նման աճ մենք ունեցել ենք մինչև 2014 թվականը, սակայն 2014թ-ին տուրիզմի ոլորտում գրանցվեց փոքր-ինչ  անկում, իսկ  2015-ին տարին ամփոփեցինք 13 տոկոս աճով»,- նշեց նա՝ հավելելով, որ  հիմնականում Արցախ են գալիս ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից:

Ի դեպ, վերջին տարիներին Արցախում իրենց հանգիստը ցանկանում են անցկացնել  ռուս հայտնի  բիզնեսմեններ, արվեստագետներ:

Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, Արցախում զբոսաշրջության զարգացումն ընթանում է ակտիվ տեմպերով: Այստեղ զարգացում է ապրում հնագիտական, մշակութային, քայլարշավային տուրիզմը:

Ըստ նրա՝ զբոսաշրջիկներին փորձում են գրավել ոչ միայն տաճարներով, այլև յուրահատուկ ճարտարապետական կառույցներով, որոնք գոյություն ունեն Արցախում:

«Վերջին տարիներին ձևավորել են արգելոցներ, այդ թվում՝  Տիգրանակերտի պատմամշակութային, «Ազոխի քարանձավ»  պետական բնապատմական արգելոցը, «Տողի մելիքական ապարանք» արգելոցը»,- ասաց նա:

Նշվեց նաև, որ աշխատանք է տարվում գյուղական տուրիզմը զարգացնելու ուղղությամբ:


 

Placeholder
Վերջին տարիներին Արցախում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ