Մխիթարյանի գոլը հոբելյանական էր
Սպորտ
12:32 21/03/2016
Աշխարհ

Մխիթարյանի գոլը հոբելյանական էր

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Աուգսբուրգի» հետ Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում գոլի հեղինակ դարձավ, և ընդմիջումից անմիջապես առաջ խփված գոլը նոր լիցք հաղորդեց «Բորուսիային»՝ բեկելու անհաջող դասավորված խաղի ընթացքը: Ի վերջո, դորտմունդյան թիմը հաղթեց 3:1 հաշվով:

Դա Մխիթարյանի 20-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում, 10-րդը՝ Բունդեսլիգայում: Եվրոպայի լիգայում նա աչքի է ընկել 6, Գերմանիայի գավաթի խաղարկությունում՝ 4 անգամ:

Բացի այդ, Մխիթարյանը 20 գոլային փոխանցմամբ գլխավորում է այդ ցուցանիշով Եվրոպայի լավագույն հնգյակը:
 

Placeholder
Մխիթարյանի գոլը հոբելյանական էր