Արցախը հավասարաչափ հոգ է տանում հուշարձանների պահպանմանը՝ անկախ դրանց էթնիկական  պատկանելիությունից. Սերգեյ Շահվերդյան
Տնտեսություն
17:48 21/03/2016
Հայաստան

Արցախը հավասարաչափ հոգ է տանում հուշարձանների պահպանմանը՝ անկախ դրանց էթնիկական պատկանելիությունից. Սերգեյ Շահվերդյան

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը հավասարաչափ հոգ է տանում հուշարձանների պահպանմանը՝ անկախ դրանց էթնիկական  պատկանելիությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը:

Նրա խոսքերով՝ դրա լավագույն ապացույցն այն է, որ Արցախի իշխանությունները մասնակի վերանորոգել են Շուշիի Վերին Մզկիթը, լավ վիճակում է գտնվում նաև  Ներքին մզկիթը, բացի այդ պահպանվում է  Աղդամի մզկիթը և բաց է զբոսաշրջիկների համար։

«Արցախ գալիս են նաև զբոսաշրջիկներ մուսուլմանական երկրներից, և ի տարբերություն Ադրբեջանի՝ նրանք կարող են տեսնել, որ Ղարաբաղում պահպանվում է այլ կրոնների մշակութային ժառանգությունը։ Կրոնական և մշակութային ժառանգությունից բացի, դա կարևոր է նաև Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման համար»,- ընդգծեց Սերգեյ Շահվերդյանը:

Placeholder
Արցախը հավասարաչափ հոգ է տանում հուշարձանների պահպանմանը՝ անկախ դրանց էթնիկական պատկանելիությունից. Սերգեյ Շահվերդյան