Զեմֆիրան համերգի ժամանակ կոպիտ տոնով պահանջել է հեռացնել Ուկրաինայի դրոշը
Աշխարհում
11:13 22/03/2016

Զեմֆիրան համերգի ժամանակ կոպիտ տոնով պահանջել է հեռացնել Ուկրաինայի դրոշը

Ռուս երգչուհի Զեմֆիրան Լիտվայում համերգի ժամանակ խնդրել է երկրպագուներին հեռացնել Ուկրաինայի դրոշը  դահլիճից: Միաժամանակ երգչուհին օգտագործել է վիրավորական բառեր: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

«Ես  Ռուսաստանի քաղաքացի եմ: Մենք գտնվում են Լիտվայում: Ես խնդրում եմ ձեզ, ես խնդրում եմ ձեզ, … : Դուք սիրում եք ձեր երկիրը, ես սիրում եմ իմ երկիրը»,- ասել է Զեմֆիրան:

Սա արդեն երգչուհու համերգների ժամանակ երկրորդ դեպքն է կապված Ուկրաինայի դրոշի հետ: Մեկ տարի առաջ նրա երկրպագուներից մեկը երգչուհուն տվել է ուկրաինական դրոշ, որը նա կապել էր բարձրախոսի ձողի վրա:

Զեմֆիրայի «Փոքրիկ մարդ»  խորագրով համերգային շրջագայությունը մեկնարկել է փետրվարի 4-ից, ներառում է ՌԴ և մերձակա երկրներում 20 քաղաք: Համերգներից մեկի ժամանակ Զեմֆիրան հայտարարել էր, որ ներկայիս համերգային շրջագայությունը լինելու է վերջինը:

Placeholder
Զեմֆիրան համերգի ժամանակ կոպիտ տոնով պահանջել է հեռացնել Ուկրաինայի դրոշը