Հոմսի Սբ. Մեսրոպ եկեղեցին կվերակառուցվի
Օրվա թեմա
11:00 22/03/2016
Աշխարհ

Հոմսի Սբ. Մեսրոպ եկեղեցին կվերակառուցվի

Այս տարվա ամռանը սկսվելու են Հոմսի Սբ. Մեսրոպ եկեղեցու և Ազգային Սահակյան վարժարանի վերանորոգման ախատանքները: Այս մասին հայտնել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտյանը՝ Հոմսում հայ ընտանիքների հետ հանդիպման ժամանակ: Սրբազան հայրը կարևորել է եկեղեցու և դպրոցի վերականգնման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկանում ենք «Արևելք»-ից:

Շրջելով եկեղեցով, որը վնասվել էլ ռմբակոծություններից, հետևել են եկեղեցու վերականգնման նախնական աշխատաքներին, քննարկել եկեղեցու և դպրոցի ամբողջական վերանորոգմանը վերաբերող հարցեր:

2011 թվականի նոյեմբերից Սուրբ Մեսրոպ եկեղեցին և Ազգային Սահակյան վարժարանը գտնվել են ահաբեկիչների հսկողության տակ:  Եկեղեցին ու դպրոցի շենքն ահաբեկիչները դարձրել էին իրենց կենտրոնները, նկուղում գտնվող սրահը՝ հիվանդանոց, ուսուցիչների սենյակը՝ մզկիթ աղոթարան, եկեղեցին՝ հանրակացարան, ննջասենյակներ: Եկեղեցու սուրբ խորանը պղծել էին:

Placeholder
Հոմսի Սբ. Մեսրոպ եկեղեցին կվերակառուցվի