Սավչենկոն դատապարտվեց 22 տարվա ազատազրկման
Իրավունք
17:55 22/03/2016

Սավչենկոն դատապարտվեց 22 տարվա ազատազրկման

ՌԴ Ռոստովյան շրջանի Դոնեցկի քաղաքային դատարանն այսօր վճռել է ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին դատապարտել 22 տարվա ազատազրկման, տեղեկացնում է «Interfax»-ը: Նույն դատարանը երեկ հրապարակել էր վճիռը, որի համաձայն Սավչենկոն մեղադրվում է ռուս 2 լրագրողների սպանության մեջ:

Դատավորների կոլեգիան որոշել է, որ Սավչենկոն կարող է ուղղվել բացառապես հասարակությունից մեկուսացվածության պարագայում: Բացի այդ, Սավչենկոյի նկատմամբ կիրառվել է տուգանք՝ ՌԴ սահմանն ապօրինի խախտելու համար:

Նշվում է, որ պետական մեղադրողը Սավչենկոյի ազատազրկման համար դատարանից միջնորդել էր 23 տարի ազատազրկում:

Placeholder
Սավչենկոն դատապարտվեց 22 տարվա ազատազրկման