Եթե պարզվի, որ  Շիրակի մարզպետը խիստ կարիքավոր է, SOS-ը նրան էլ կօգնի. ՀԺ
Օրվա մամուլ
09:35 23/03/2016
Հայաստան

Եթե պարզվի, որ Շիրակի մարզպետը խիստ կարիքավոր է, SOS-ը նրան էլ կօգնի. ՀԺ

Շիրակի մարզպետ  Հովսեփ Սիմոնյանը  «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է, թե ինքը ևս տնակում է ապրում: SOS Գյումրի նախաձեռնության  անդամ Արեն Մկրտչյանից թերթի թղթակիցը  հետաքրքրվել է՝ գուցե մարզպետի՞ն էլ բնակարանով ապահովեն:

Երիտասարդն այդ հնարավորությունը չի բացառել: Նա լուրջ տոնով ասել է, թե դրա համար նախ պետք է մարզպետի տնակը ուսումնասիրեն, լուսանկարեն մարզպետի կենցաղային պայմանները, ու եթե առկա պատկերը  գնահատելուց հետո պարզվի, որ Հովսեփյանը խիստ կարիքավոր է, ապա կփորձեն նրա բնակարանային հարցը նույնպես լուծել: 

Placeholder
Եթե պարզվի, որ Շիրակի մարզպետը խիստ կարիքավոր է, SOS-ը նրան էլ կօգնի. ՀԺ