Ուորլիք. Մեր առաջնահերթությունը Ղարաբաղյան խնդրի երկարատև լուծումն է
Քաղաքական
14:20 23/03/2016

Ուորլիք. Մեր առաջնահերթությունը Ղարաբաղյան խնդրի երկարատև լուծումն է

Մեր առաջնահերթությունը Ղարաբաղյան խնդրի երկարատև լուծումն է: «Ամերկիայի ձայն»-ի հետ զրույցում նշել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են մեզ համար, մեկ տարի առաջ հունվար ամսին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացնողը խաղաղ բնակչության կրած կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը»,- ռադիոկայանի հետ զրույցում նշել է ամերիկացի դիվանագետը:

Վերջինս նաև անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվող Ռոյս-Շերման նամակին, որով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծում գրանցվող միջադեպերը հետաքննելու և այդ միջադեպերը կանխելուն ուղղված մեխանիզմների ներդրում:

«Թեև մենք վերջնական նամակը դեռ չենք տեսել, այդուհանդերձ առաջարկները, որոնք արվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի կողմից, ստացել են Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը։ Մեր նպատակն է աշխատել կողմերի հետ համաձայնության հասնելու նպատակով։ Մենք պահանջում ենք զինադադարի պահպանում»,- նշել է Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը նաև հավելել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի երկարատև լուծումը համանախագահների գլխավոր առաջնահերթությունն է։

Placeholder
Ուորլիք. Մեր առաջնահերթությունը Ղարաբաղյան խնդրի երկարատև լուծումն է