Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 31 մարդ, 250 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ռիա նովոստիին այս մասին հայտնել են ճգնաժամային կենտրոնից:
Ինչպես հաղորդվում է, 31 զոհի մասին տեղեկատվությունը հաստատել է նաև Բելգիայի առողջապահության նախարարը: Միաժամանակ հաղորդվում է, որ զոհերի թիվը վերջնական չի կարող համարվել, քանի որ մարմնական տարբեր վնասվածքներ ստացած և հիվանդանոցներ տեղափոխված մարդկանց մեջ կան այնպիսիք, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելի տարբեր հատվածներում՝ օդանավակայանում, մետրոյի կայարաններում պայթյուններ էին որոտացել: Երկրի իշխանությունների կարծիքով, պայթյուններից մեկը հնարավոր է իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում երեքշաբթի իրականացված ահաբեկչությունների համար պատասխանատվությունը:
Նախօրեին Բրյուսելում տեղի ունեած ահաբեկչական գործողությունները ամենամասշտաբայինն են երկրի պատմության ընթացքում: Բելգիայում եռօրյա սուգ է հայտարարված: