Ամբողջությամբ և լիարժեք կարելի է օգտագործել «Զվարթնոց»- կլոր շենքի ողջ տարածքը. Ա.Թարխանյան
Մշակույթ
17:17 22/03/2016
Հայաստան

Ամբողջությամբ և լիարժեք կարելի է օգտագործել «Զվարթնոց»- կլոր շենքի ողջ տարածքը. Ա.Թարխանյան

««Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների այն պատճառաբանությունները, թե կլոր շենքը չի համապատասխանում սեյսմիկ չափանիշներին, տարածքները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, իրականում այդպես չէ»,- «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի՝ օդանավակայանների միջազգային պահանջներին համապատասխանեցման առաջարկների քննարկման ժամանակ ասաց օդանավակայանի կլոր մասնաշենքի ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստրը՝  ճարտարապետ Անահիտ Թարխանյանը և ներկայացրեց իր կողմից մշակված նախագիծ, որի համաձայն ամբողջությամբ և լիարժեք կարելի է օգտագործել օդանավակայանի հին շենքի ողջ տարածքը, իսկ արդիականացնելու համար անհրաժեշտ է է մոտ 30 միլիոն դոլար:

«Կարծում եմ, որ ինչ-որ միտումնավոր մոտեցում է սեփականատիրոջ կողմից նման պատճառաբանությունները, որովհետև, ըստ կառավարության հետ կնքած պայմանագրի, այն ինչ կկառուցի, կդառնա իր սեփականությունը, իսկ ինչը կվերանորոգի, մնում է Հայաստանի սեփականությունը:  Բնական է, որ իրեն ձեռնտու է նորը կառուցել»,- ասաց նա:

Ա.Թարխանյանի խոսքով, պետք է ստեղծել տեղացի և արտասահմանցի ճարտարապետներից կազմված մի խումբ և փորձել միասին աշխատել ու նոր լուծումներ տալ «Զվարթնոց»  օդանավակայանի կլոր մասնաշենքին:

Անահիտ Թարխանյանի առաջարկած նախագծով, կլոր մասնաշենքը դառնում է ինքնուրույն օդանավակայան, որևէ  ձևով կապված չի լինում այսօր գործող օդանավակայանի հետ:  Այն կունենա 12 թռիչքուղի:

«Հայաստանի համար օդանավակայանը ստարտեգիական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտ է: Մասնավոր օդանավակայանները շատ լավ են, կարող են լինել, բայց Հայաստանը պետք է ունենան նաև պետական օդանավակայան, որը շատ կարևոր է անվտանգության առումով»,- նշեց Ա.Թարխանյանը:

Հիշեցնենք, որ քննարկման ժամանակ Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանը ներկայացրեց իր նախագծած տարբերակը, որի համաձայն այսօրվա գործող շենքը փոքրիկ կամուրջով միանում է կլոր մասնաշենքին:

Հիշեցնենք Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:

Placeholder
Ամբողջությամբ և լիարժեք կարելի է օգտագործել «Զվարթնոց»- կլոր շենքի ողջ տարածքը. Ա.Թարխանյան