Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը
Քաղաքական
18:12 23/03/2016
Հայաստան

Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը

Մարտի 24-25-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միխեիլ Ջանելիձեին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Մարտի 25-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
 

Placeholder
Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը