Առողջապահության նախարարը պաշտոնանկ կարվի. ՀԺ
Օրվա մամուլ
09:30 24/03/2016
Հայաստան

Առողջապահության նախարարը պաշտոնանկ կարվի. ՀԺ

Տեղեկություններ կան, որ առողջապահության  նախարար Արմեն Մուրադյանը  առաջիկա ամսին ազատվելու է զբաղեցրած  պաշտոնից  և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Նշվում է նաև ապագա  նախարարի անունը՝  «Իզմիլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան: ՀՀ առողջապահության  գերատեսչությունից,  սակայն,  հերքել են նախարարի հնարավոր  ազատման մասին լուրերը՝ միևնույն ժամանակ  կռահելով  դրանց հիմքը:  Բանն այն է, որ փետրվարի վերջին  Հայաստան էր ժամանել Առողջապահության համաշխարհային  կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային  գրասենյակի քաղաքականության  վարչության ղեկավար  Պիրոժկա Օստլինը, և նա Արմեն Մուրադյանին  է փոխանցել  գրասենյակի  ղեկավարի առաջարկը, այն է՝ այս տարի  Ժնևում  կայանալիք  ԱՀԿ հերթական՝ 69-րդ վեհաժողովում  ստանձնել  փոխնախագահի պաշտոնը: 

Առողջապահության նախարարությունից  ընդգծել են,  որ Մուրադյանն  այդ համաժողովին հրավիրվում է որպես  ՀՀ առողջապահության նախարար, և միջոցառումը տևելու է ընդամենը մի քանի օր:
 

Placeholder
Առողջապահության նախարարը պաշտոնանկ կարվի. ՀԺ