«Սեքյուրիթի դրիմ»-ը պատրաստ է ստանձնել  ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը. ՀԺ
Օրվա մամուլ
09:38 24/03/2016
Հայաստան

«Սեքյուրիթի դրիմ»-ը պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որ ՀՀ մայրուղիներն  ու ճանապարհները ծածկել է տեսանկարահանող սարքերով, պատրաստ է ստանձնել  ընտրատեղամասերում  տեսախցիկներ տեղադրելու  գործը:

«ԸՕ-ի քննարկումների  ժամանակ  ընդդիմության  պահանջնեից մեկն էլ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն է,  որպեսզի ընտրության պրոցեսը  մի քանի տեսախցիկով 24 ժամ ուղիղ հեռարձակվի  և պահպանվի, հնարավորություն տալով  միջադեպի  տեսագրությունները  հետագայում  օգտագործել որպես  ապացույց:  Ըստ մեր տեղեկությունների, մասնավոր զրույցում  «Սեքյուրիթի դրիմի» ներկայացուցիչը ասել է, որ եթե նման որոշում կայացվի, իրենք կարող են կազմակերպել տեսախցիկների մոնտաժման և անխափան աշխատանքը»,-գրել է թերթը:

 

Placeholder
«Սեքյուրիթի դրիմ»-ը պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը. ՀԺ