Օսկանյանը պատրաստվում է ասուլիս տալ՝ հայտարարելու կուսակցության անունը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:45 24/03/2016
Հայաստան

Օսկանյանը պատրաստվում է ասուլիս տալ՝ հայտարարելու կուսակցության անունը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` ԱԺ առաջիկա քառօրյայի առաջին օրվա ընդմիջմանը Վարդան Օսկանյանը պատրաստվում է ասուլիս տալ:

«Եթե 334-ը կտրամադրեն՝ այնտեղ, եթե ոչ՝ միջանցքում, ի՞նչ է եղել որ»,-ասել է նա:

«Ասուլիսին Վարդան Մինասիչն արդեն իսկ կհայտարարի, թե ինչպես է անվանել իր կուսակցությունը»:

Ըստ թերթի աղբյուրների` անունը դեռ չեն որոշել, ցանկանում են, որ այն անպայման մեկ բառանոց լինի, որպեսզի բարեհնչունությունը պահպանվի, հայտարարելու են նաև թիմի բուն կորիզը` անունները: Մեկ ամիս հետո «նորածինն» անցկացնելու է համագումար, որից հետո կլուծի գրանցման հարցը:

«Ի դեպ, Վարդան Օսկանյանը նախապատրաստվում է բաց գործունեության և, ինչպես ինքն է հավատացնում, հրապարակային որևէ հարցից չի խուսափելու: Կլինե՞ն այդպիսին նաև նրա թիմի անդամները, կերևա առաջիկայում»,-հավելել է թերթը:

Placeholder
Օսկանյանը պատրաստվում է ասուլիս տալ՝ հայտարարելու կուսակցության անունը. «Հրապարակ»