Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Մուրադյանը՝ Քուշկյանի ՀՀ առողջապահության նախարար նշանակվելու մասին
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքվեցին, արդյոք ճիշտ են լուրերը, որ ինքն ազատվելու է պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, նախարարը պատասխանեց. «Առաջին անգամ ձեզանից եմ լսում»:
«Լրատվության մեջ թյուրիմացությունն այն է, որ ստացված հրավերը վերաբերում է մայիսի 23-ից 28-ը ԱՀԿ-ի համաշխարհային վեհաժողովին համանախագահող լինելուն՝ ընդամենը 7 օրվա ընթացքում»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո լուրեր են պտտվում, թե նշանակվելու է Հայաստանի առողջապահության նախարար, Արմեն Մուրադյանն արձագանքեց. «Որևէ մեկնաբանություն չունեմ, քանի որ առաջին անգամ ձեզանից լսեցի»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: