Տեղամասերում լրագրողների թիվը  սահմանափակող ԸՕ դրույթը կվերախմբագրվի. ՉԻ
Օրվա մամուլ
09:40 24/03/2016
Հայաստան

Տեղամասերում լրագրողների թիվը սահմանափակող ԸՕ դրույթը կվերախմբագրվի. ՉԻ

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ օրերս կվերախմբագրվի  Ընտրական օրենսգրքի  նախագծում  տեղ գտած  այն  դրույթը, որը նախատեսում էր  լրագրողների  սահմանափակում տեղամասերում և դրանից բխող հերթագրման ընթացակարգ:

Ամենայն հավանականությամբ՝  կորոշվի, որ լրագրողները քվեարկության օրվանից  ոչ ուշ, քան 10 օր առաջ պետք է հավատարմագրվեն  կենտրոնական ընտրական հանձնաժողով:  Այս պահին քննարկվում է  տարբերակը, համաձայն որի՝ ամեն լրատվամիջոց կկարողանա  ներկայացնել ոչ ավելի, քան 50 լրագրողների ցուցակ:  Խոսակցություններ կան, որ զանգվածային լրատվության միջոցը  կարող է իր  ներկայացուցիչների  ցուցակը ներկայացնել  կենտրոնական ընտրական հանձնաժողով, եթե առնվազն մեկ տարի իրականացնում է  լրատվական գործունեություն: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
Տեղամասերում լրագրողների թիվը սահմանափակող ԸՕ դրույթը կվերախմբագրվի. ՉԻ