ԱՄՆ նախագահն Արգենտինայում ընդունելության ժամանակ տանգո է պարել
Հասարակություն
11:15 24/03/2016
Աշխարհ

ԱՄՆ նախագահն Արգենտինայում ընդունելության ժամանակ տանգո է պարել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  և նրա կինը՝ Միշելը, Արգենտինա կատարած այցի ժամանակ տանգո են պարել: Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահի և նրա կնոջ զուգընկերները եղել են պրոֆեսիոնալ պարողներ:

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրի կազմակերպած ընդունելության ժամանակ հյուրերին որոշել են զվարճացնել լատինամերիկյան պարերով: Սկզբում սկսել են պարել պրոֆեսիոնալ պարողները, իսկ հետո նրանք պարի են հրավիրել ԱՄՆ նախագահին և առաջին տիկնոջը: Օբաման փորձել է հրաժարվել, բայց հետո ընդունել է հրավերը:

Բ. Օբաման Արգենտինա է մեկնել մարտի 23-ին:

Placeholder