Արգելվել է շուրջ 20 տոննա հավի սառեցված մսի ներմուծումը
Տնտեսություն
14:00 24/03/2016
Հայաստան

Արգելվել է շուրջ 20 տոննա հավի սառեցված մսի ներմուծումը

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19 800 կգ հավի սառեցված աղացած միս: ՍԱՊԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:

Սահմանային վերահսկողության շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Միթ Իմփորթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ բեռը լիստերիա ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար` այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:

Նկատի ունենալով վերոնշյալը` արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն օգտահանել, ոչնչացնել կամ վերաարտահանել:

Placeholder
Արգելվել է շուրջ 20 տոննա հավի սառեցված մսի ներմուծումը