Անուշ Սեդրակյանը պատրաստվում է լքել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը. ՉԻ
Օրվա մամուլ
09:37 25/03/2016
Հայաստան

Անուշ Սեդրակյանը պատրաստվում է լքել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը. ՉԻ

Լավատեղյակ աղբյուրներից  «Չորրորդ իշխանությանը» հայտնի է դարձել, որ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ  Անուշ Սեդրակյանն  առաջիկայում  պատրաստվում է լքել  այդ կուսակցությունը:

Ինչպես պնդում են  թերթի աղբյուրները, Սեդրակյանը տարաձայնություններ ունի այդ կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանի հետ:  Բացի այդ,  ըստ նույն աղբյուրների, նա տևական ժամանակ է՝ նեղացած է Քոքոբելյանից  այն բանի համար, որ 2012թ, ԱԺ ընտրություններում, երբ ԱԴԿ-ն «Ժառանգության»  հետ մասնակցում էր  միասնական  ցուցակով, Սեդրակյանի անունը  գրել էին 12-րդն  այն դեպքում, երբ նա կուսակցության  փոխնախագահ է,  իսկ իրենից առաջ գրել էին վարչության  սովորական  անդամների անուններ:

«Մեր աղբյուրները նշում են, որ Սեդրակյանը  պատրաստվում է ԱԴԿ-ից  դուրս գալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Ավելին, նա տարբեր միջավայրերում սիրում է հայտարարել, որ կուսակցության մեջ գտնվելն իրեն ավելի շատ է խանգարում, քան օգնում»,-հավելել է թերթը:

Placeholder
Անուշ Սեդրակյանը պատրաստվում է լքել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը. ՉԻ