Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրյուսելի Սխարբեկ թաղամասում ուժեղ պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է «LifeNews»-ը հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
UPDATE: Anti terror operation ongoing in Schaerbeek, Brussels, so far 2 explosions heard and one suspect neutralised pic.twitter.com/BQa8ayD01V
— News_Executive (@News_Executive) March 25, 2016
Աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանությունն այս շրջանում իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ: Լսվել են նաև կրակոցներ: Ուժայիններն այս պահին արգելափակում են փողոցները, տեղի է ունենում մարդկանց տարհանում:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, ուժայիններին հաջողվել է չեզոքացնել ահաբեկչության մեջ կասկածյալին:
Նշենք, որ սրանից առաջ՝ մարտի 22-ին, քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 31 մարդ, մոտ 250-ը ստացել են տարբեր կարգի մարմնական վնասվածքներ: