ՄաքՔարթնին նկարահանվելու է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասում
Մշակույթ
15:16 25/03/2016
Հայաստան

ՄաքՔարթնին նկարահանվելու է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասում

The Beatles խմբի  նախկին անդամ Սըր Ջեյմս Փոլ ՄաքՔարթնին մասնակցելու է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասի նկարահանումներին: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը: 

Թե ինչ դեր է խաղալու  ՄաքՔարթնին,  հայտնի չէ: Միայն հաղորդվում է, որ նա նկարահանվելու է լրացուցիչ սցենարում: Նախատեսվում է ֆիլմը  մեծ էկրան կբարձրանա 2017 թվականի մայիսի 26-ին: 

Աղբյուրը հիշեցնում է, որ  «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երրորդ մասում նկարահանվել է The Rolling Stones-ի կիթառագար Կիտ Ռիչարդսը:

Հաղոդվում է, որ ընդմիջումից հետո հինգերերոդ մասում նկարահանվելու է նաև Օռլանդո Բլումը: Ռեժիսորն է Խոակիմ Ռոննինգը և Էսպեն Սանդբերգը:

Placeholder
ՄաքՔարթնին նկարահանվելու է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասում