Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը շտապ վիրահատվել է, մայրը՝ կոտրվածքներ ստացել. ՀԺ
Օրվա մամուլ
09:24 26/03/2016
Հայաստան

Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը շտապ վիրահատվել է, մայրը՝ կոտրվածքներ ստացել. ՀԺ

Րաֆֆի Հովհաննիսյանը  արդեն երկար ժամանակ է, գտնվում է  Ամերիկայում: Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների, այցը, թեև, պլանավորված էր և պետք է աշխատանքային լիներ, ավելի շուտ է կայացել և երկարաձգվել է անձնական  պատճառներով:

Ըստ թերթի աղբյուրների, Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, շտապ հոսպիտալացվել է  և վիրահատվել: Նույն օրերին նրա կինը  վայր է ընկել  և կոտրվածքներ ստացել:  Միացյալ նահանգներում բնակվող ծնողների առողջական խնդիրներով  պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանը շտապ մեկնել է նրանց մոտ:  Միաժամանակ, Հովհաննիսյանը պետք է աշխատանքային հանդիպումներ ունենա  ԱՄՆ-ում, սակայն ինչ հանդիպումների մասին է խոսքը, հայտնի չէ: Ըստ որոշ գնահատականների, դրանք կապված են  «Նար Հայաստան»  հանրային փրկության ճակատի հայտարարած մոբիլիզացիայի  երրորդ փորձի հետ: 

 

Placeholder
Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը շտապ վիրահատվել է, մայրը՝ կոտրվածքներ ստացել. ՀԺ