Գագիկ Սուրենյան. Ջերմաստիճանը կնվազի  8-10 աստիճանով
Հասարակություն
14:21 26/03/2016
Հայաստան

Գագիկ Սուրենյան. Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Առաջիկա  օրերին հանրապետության տարածքը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում: ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մարտի 25-27-ին ցիկլոնը հատկապես ակտիվություն կցուցաբերի կեսօրից հետո և երեկոյան ժամերին:

Դրա արդյունքում նշված ժամանակահատվածում շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:

«Մարտի 28-ից ցիկլոնի ուժը կմեծանա և իր պիկին կհասնի մարտի 29-ին: Մարտի 28-29-ին բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 29-ին լեռնային առանձին մարզերում ձյան տեսքով: Մարտի 30-ից տեղումները աստիճանաբար կդադարեն և կպահպանվեն միայն Սյունիքում ու Արցախում»,- ասաց նա:

Սուրենյանի ներկայացրած կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը այսօր բավականին բարձր կլինի հանրապետության բոլոր մարզերում, Տավուշում, Սյունիքի հովիտներում այն ցերեկը կհասնի +22...+25 աստիճանի, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +18...+20-ի:

«Սակայն մարտի 27-29-ին օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար նվազել ընդհանուր առմամբ մոտ 8-10 աստիճանով և արդեն մարտի 29-ի ցերեկը Երևանում ջերմաստիճանը չի գերազանցի +10...+12 աստիճանը: Մարտի 30-ից սկսած եղանակը կսկսի կրկին տաքանալ»,-ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:
 

Placeholder
Գագիկ Սուրենյան. Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով