Հանգստյան օրերին  իրավիճակը սահմանին և շփման գծում լարված է եղել. Ա.Հովհաննիսյան
Քաղաքական
13:01 28/03/2016
Հայաստան

Հանգստյան օրերին իրավիճակը սահմանին և շփման գծում լարված է եղել. Ա.Հովհաննիսյան

Հանգստյան օրերին հայ-ադրբեջանական սահմանին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը բավականին լարված է եղել:  Panorama.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ինչպես և սպասում էինք՝ հակառակորդն իրեն լկտիաբար է պահել, բայց ստացել է համապատասխան պատասխան»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ մարտի 25-ի երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան բակում հակառակորդի կրակից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, ոչ ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել էին զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների: 

ԼՂՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մարտի 26-ին ժամը 07:30-07:40-ի սահմաններում հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ: Արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Փիրումյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով:

 

Placeholder
Հանգստյան օրերին իրավիճակը սահմանին և շփման գծում լարված է եղել. Ա.Հովհաննիսյան