Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
Սպորտ
12:50 28/03/2016
Հայաստան

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Մոսկվայում կայացած սամբոյի աշխահի գավաթի խաղարկության մարտական սամբոյի մրցապայքարում Սամվել Բադալյանը (68 կգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ) գերազանց անցկացրեցին բոլոր գոտեմարտերը, սակայն պարտվեցին միայն եզրափակչում` արժանանալով արծաթե  մեդալի: 52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանն անգերազանցելի էր և նվաճեց հաղթողի կոչումը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը ներկայացել է հինգ մարզիկով, մեկնարկել է մարտի 24-ին և ավարտվել մարտի 27-ին:
 

Placeholder
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող