Հայաստան մատակարարվող գազի գինը նվազելու է մոտ12 տոկոսով. ՀԺ
Օրվա մամուլ
09:32 29/03/2016
Հայաստան

Հայաստան մատակարարվող գազի գինը նվազելու է մոտ12 տոկոսով. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Հայաստանին մատակարարվող  ռուսական գազի գնի նվազեցման  շուրջ բանականություններում  նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ այդմ, ռուսական գազի գինը նվազելու է մոտ 12 տոկոսով:

«Ներկայումս Հայաստանին ռուսական  գազի  յուրաքանչյուր  հազար խորանարդ  մետրը  մատակարարվում է 165 դոլարով: Գնի 12 տոկոսով  նվազման դեպքում  1000 խմ-ի գինը կդառնա  մոտ 145-146 դոլար:  Սա առայժմ նախնական  պայմանավորվածություն է  և եթե դառնա  վերջնական, ապա այդ մասին կհայտարարվի  մոտ 10 օրից՝ ՌԴ վարչապետ  Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ:

Գնի շուրջ վերջնական պայմանավորվածությունների գալու  դեպքում  նոր գինը  կսկսի գործել  «հետին ամսաթվով»՝ ապրիլի 1-ից:  Սպասվում է նաև, որ  Հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովը շտապ նիստ կգումարի  և կնվազեցնի նաև  ներքին սպառողների մատակարարվող  գազի սակագինը: 

Այն կարող է նվազել մինչև  10 դրամով  և կազմել 146 դրամ մեկ խմ-ի դիմաց (հիմա 156 դրամ է): Կնվազի նաև խոշոր սպառողներին մատակարարվող  գազի սակագինը՝ ներկայիս 272 դոլարից (1000 խմ-ն), հասցնելով 260 դոլար»,-գրել է թերթը:
 

Placeholder
Հայաստան մատակարարվող գազի գինը նվազելու է մոտ12 տոկոսով. ՀԺ