Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հ.Սահակյան. 4+4+4-ը միակ բացառիկ ձևաչափը չի, որտեղ պետք է քննարկենք ԸՕ-ի հետ կապված առաջարկությունները. «Ժողովուրդ»
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վաղը իրենց հանձնաժողովում սկսելու են ՀՀ ԸՕ նախագծի քննարկումներ: Այդ քննարկման մասին Սահակյանը խոսել է, երբ նրանից թերթը հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունեն ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի 4+4+4 առաջարկի վերաբերյալ:
Թերթը հիշեցնում է, որ նա առաջարկել էր ԸՕ-ն քննարկելու նպատակով մի ֆորմատ ձևավորել, որում ներկայացված կլինեն չորսական ներկայացուցիչներ ԱԺ-ում ներկայացված իշխանական և ընդդիմադիր խմբակցություններից ու հասարակական կազմակերպություններից:
Ըստ Սահակյանի՝ իրենք պատրաստ են ցանկացած ձևաչափով քննարկման. «Քննարկումների ժամանակ մենք երկու պարզ պայման ենք բարձրաձայնել. այնտեղ ինչ-որ որոշումներ չպետք է կայացվեն քվեարկության միջոցով, և երկրորդը, դա միակ բացառիկ ձևաչափը չի, որտեղ պետք է քննարկենք ընտրական օրենսգրքի հետ կապված առաջարկությունները»: