Լևոն Արոնյան. «Այն, որ չեմ խաղալու Կառլսենի հետ, ինձ համար ուժեղ հարված է»
Սպորտ
12:00 29/03/2016
Հայաստան

Լևոն Արոնյան. «Այն, որ չեմ խաղալու Կառլսենի հետ, ինձ համար ուժեղ հարված է»

Լևոն Արոնյանը շատ է հիասթափված Մոսկվայում կայացած հավակնորդների մրցաշարում անհաջող ելույթներից, որում բաժանեց 4-7-րդ տեղերը: Արոնյանի խոսքերով` իր համար ուժեղ հարված է այն, որ չի կարող խաղալ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Հիշեցնենք, որ նորվեգացի գրոսմայստերի հետ մրցախաղի իրավունքին տիրացել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինը:

«Դժվար է ասել, թե որքան միավոր պակաս վաստակեցի,- Արոնյանի խոսքերը մեջբերել է «Ռ-Սպորտը»:- Բայց նրանում, որ մրցաշարը պետք է ավարտեի «պլյուսով», վստահ եմ: Եվ այն, որ չպետք է խաղամ Կառլսենի հետ, ինձ համար ուժեղ հարված է: Ի վերջո, շատ աշխատեցի, այնքան ժամանակ անցկացրեցի խաղատախտակի առջև, և արդյունքով չապացուցել, որ, որպես շախմատիստ, ուժեղացել եմ, ինձ համար շատ տհաճ է»:
 

Placeholder
Լևոն Արոնյան. «Այն, որ չեմ խաղալու Կառլսենի հետ, ինձ համար ուժեղ հարված է»