ՀԱԿ-ը բանակցություններ է սկսել Արա Աբրահամյանի  հետ. ՀԺ
Օրվա մամուլ
09:20 30/03/2016

ՀԱԿ-ը բանակցություններ է սկսել Արա Աբրահամյանի հետ. ՀԺ

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների, բանակցություններ է սկսել  Ռուսաստանի հայերի  միության  նախագահ  Արա Աբրահամյանի  հետ քաղաքական  համագործակցության  հնարավորության, ձևի ու բովանդակության շուրջ:

Խոսքը 2017 թվականի  խորհրդարանական ընտրությունների  համատեքստում հնարավոր համագործակցությունների մասին է: Արա Աբրահամյանը մի քանի ամիս առաջ հրապարակային հետաքրքրություն էր  ցուցաբերել  ՀՀ-ում քաղաքական  գործընթացների  նկատմամբ  և կուսակցություն ստեղծելու  ու այդ կուսակցությամբ հայաստանյան  սպասվող  ընտրություններին  մասնակցելու  ցանկություն էր հայտնել:  Հետագայում մամուլը գրեց, որ նա ինչ-ինչ պատճառներով  հրաժարվել է  այդ մտքից: 

Ըստ թերթի աղբյուրների,  ՀԱԿ-ը համագործակցության  ձեռք է մեկնել  Աբրահամյանին՝ առաջարկելով գտնել տարբերակ, փոխադարձ հետաքրքրությունները բավարարելով՝  միասնաբար մասնակցելու  Հայաստանում  սպասվող  քաղաքական իրադարձություններին:  ՀԱԿ-ի և  ռուսաստանաբնակ  մեծահարուստ  գործարարի  միջև  կոնտակտային անձը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, ՀԺԿ նախագահ  Ստեփան Դեմիրճյանն է, որը խնամիական հարաբերություններ ունի  Աբրահամյանի հետ: 

Placeholder
ՀԱԿ-ը բանակցություններ է սկսել Արա Աբրահամյանի հետ. ՀԺ