Նիդերլանդները Բելգիային ավելի շուտ էին նախազգուշացրել պատրաստվող ահաբեկչության մասին
Հասարակություն
13:35 30/03/2016
Աշխարհ

Նիդերլանդները Բելգիային ավելի շուտ էին նախազգուշացրել պատրաստվող ահաբեկչության մասին

Պաշտոնական Ամստերդամը Բելգիայի իշխանություններին զգուշացրել էր օրերս Բրյուսելում ահաբեկչություններ իրագործած Էլ Բաքրաու եղբայրների կողմից սպասվող հնարավոր վտանգի մասին: Այս մասին գրում է «Դոյչե Վելլե»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կողմից ստացված տեղեկատվությունը Բրյուսելին փոխանցվել է ահաբեկչությունից մի քանի օր առաջ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Նիդերլանդների անվտանգության և արդարադատության նախարար Ար Վան Դեր Ստերը: 

Երկրի օրենսդիր մարմնի նիստի ժամանակ ունեցած իր ելույթում նախարարը նշել է, որ ահաբեկչությունից 6 օր առաջ նրանք ստացել են ԱՄՆ ՀԴԲ զգուշացումը, որը փոխանցել են բելգիական կողմին: Նրա խոսքով, հոլանդական կողմը դա իրականացրել է մարտի 17-ին:

Իր հերթին բելգիական կողմը նշում է, որ նման տեղեկատվություն չի ստացել:

Հատկանշական է, որ Բելգիայի հատուկ ծառայություններին ուղղված փոխանցվող տեղեկատվությունն անտեսելու մեղադրանքով ավելի վաղ հանդես էր եկել նաև Թուրքիան:

Placeholder