Տանզանիայում՝ Վարդանյան եղբայրների ձերբակալման մասին
Իրավունք
14:11 30/03/2016
Հայաստան

Տանզանիայում՝ Վարդանյան եղբայրների ձերբակալման մասին

Տանզանիայում ձերբակալվել են  «Ջամբո» այգու սեփականատեր Վարդանյան եղբայրները, ովքեր  «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի համար 62 կապիկ տեղափոխող ինքնաթիռով ցանկացել են գալ Հայաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Զօօ Ֆաունա Արտ»-ի տնօրեն Արթուր Խաչատրյանը, ում համար էլ պետք է տեղափոխվեին այդ կապիկները:

«Այդ կապիկները մեր ընկերության կողմից գնվել էին սեպտեմբերին և պետք է ուղարկվեին Հայաստան: Ավիաընկերությունը անհայտ պատճառներով հրաժարվեց կապիկներին բերել Հայաստան»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ տեղափոխման ու արտահանման համար թույլտվություն եղել է:

Նրա խոսքերով, եղբայրները կապ չունեն տեղափոխման հետ և շատ պատահական հայտնվել են տհաճ իրավիճակում. «Վարդանյաններն իմ ընկերներն են և որևէ կապ չունեն կապիկների տեղափոխման հետ, ուղղակի ես նրանց ասացի, որ ինքնաթիռ է գալու և կարող են դրանով գալ Հայաստան»:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ դեպքի կապակցությամբ այսօրվանից արդեն սկսվել են դատական գործընթացները:

Placeholder
Տանզանիայում՝ Վարդանյան եղբայրների ձերբակալման մասին