Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շարունակում են սխալ մեթոդներով պայքարել գայլերի դեմ. բնապահպաններ
«Մի քանի տարի է հայտարարում են գայլերի որսի մասին, որպեսզի կրճատվի դրանց գլխաքանակը և հարձակումը գյուղացիների վրա, սակայն ի սկզբանե մենք ասացինք, որ դա սխալ ձև է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Բնապահպանի խոսքով՝ շարունակում են սխալ մեթոդներով պայքարել գայլերի դեմ. «Այն գյուղական տնտեսությունները, որտեղ գայլերի հարձակման առավել մեծ վտանգ կա, նախ պետք է ավելի բարվոք վիճակում պահել, մարդականց գոմերը դուռ չունեն, տանիք չունեն: Գյուղացիներն ուղղակի չունեն գելխեղդ շներ, ինչը կարևոր է գայլերի հարձակման վտանգի տակ գտնվող համայնքներում»:
Նա նշեց նաև, որ այստեղ մեծ դեր պետք է ունենան գիտությունն ու գիտականները. «Գիտնականները պետք է հետազոտություններ, մշտադիտարկումներ անեն և ասեն, թե ինչու են տարեցտարի ավելանում գայլերի հարձակումները: Փոխարենը միայն որոշում է ընդունվում կրճատել գայլերի գլխաքանակը՝ կրակոցներով»:
Բնապահպան-ակտիվիստ Կարինե Փանոսյանն էլ ասաց, որ գայլերի սննդի պակասը գալիս է ոչ միայն պոչամբարների, ՀԷԿ-երի, անտառահատումների հետևանքով, այլև այն կենդանիների որսի, որով սնվում են գայլերը:
«Ապօրինի ծառահատումների հետքերով հաճախ անտառներ ենք գնում, հազվադեպ ենք տեսնում վայրի բնության մեջ կենդանիների, որոնցով կարող են սնվել գայլերը»,-նշեց բնապահպան-ակտիվիստը:
Բնապահպաններն ամփոփելով հանդիպումը՝ հավելեցին. «Գայլերը բնության սանիտարներն են, ինչ կկատարվի, եթե շարունակեն այսպես ոչնչացնել նրանց»: