Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը
Քաղաքական
10:50 30/03/2016
Հայաստան

Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

Մարտի 30-ին 36 համայնքներում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Համայնքներից 33-ում քաղաքապետ կամ գյուղապետ են ընտրելու:

Քաղաքներից Թալինում գրանցված 3 թեկնածու կա՝  գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջադրել է Գուրգեն Գրիգորյանի թեկնածությունը, ՀՅԴ-ն՝ Տիգրան Հարությունյանի:

Սպիտակում առաջադրված 4 թեկնածուներից մնացել  են երկուսը՝ գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: Հանրապետական երկու գործիչներն էլ ինքնաառաջադրված են, հարազատ կուսակցությունը որևէ մեկին սատարելու մասին դեռ չի հայտարարել:

Հրազդանում առավել թեժ մրցակցություն է: Այստեղ  առաջադրված 5 թեկնածուներից պայքարը շարունակում են երեքը՝ գործող ՀՀԿ-ական քաղաքպետ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Սասուն Միքայելյանն ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Արթուր Միսակյանը:

Շատ գյուղերում քարոզչություն ծավալելու անհրաժեշտություն չի էլ զգացվի, քանի որ գրանցված միակ թեկնածուները  ՀՀԿ-ական գործող գյուղապետերն են: Նման պատկեր է Արարատի մարզի Շահումյան. Արմավիրի մարզի Մրգաշատ, Նորավան, Ջրարբի, Գեղարքունիքի Զոլաքար (այստեղ գյուղապետն անկուսակցական է), Լոռու մարզի Դաշտադեմ, Խնկոյան, Սարչապետ, Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքներում:

Նշենք, որ ինքնաբացարկի դիմում գրանցված թեկնածուները կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը:

Placeholder
Մեկնարկեց նախընտրական քարոզարշավը