Օսկանյանի կուսակցությունում առկա են մարդկային ռեսուրսների հետ կապված խնդիրներ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:22 31/03/2016
Հայաստան

Օսկանյանի կուսակցությունում առկա են մարդկային ռեսուրսների հետ կապված խնդիրներ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի  տեղեկություններով` կրկին ժամանակավորապես հետաձգվում է Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին հայտարարությունը. առաջացել են մարդկային ռեսուրսների հետ կապված, ինչպես նաև տեխնիկական խնդիրներ:

«Բանն այն է, որ որոշ հայտնի անձինք, որոնք խոստացած են եղել, որ կանդամակցեն կուսակցությանը, վերջին պահին հետ են քաշվել: Բացի դրանից, կուսակցությունը, գրանցվելու համար, պետք է ունենա երկու հազար անդամ` ստորագրությամբ, հասկանալի է, որ կոնկրետ Օսկանյանի դեպքում այդ ստորագրությունները հատ-հատ ստուգվելու են, ուստի ավելի «մանրակրկիտ» աշխատանքի անհրաժեշտություն է առաջացել: Կուսակցությունը գրանցելու համար ևս պետք է ունենա տարածքային կառույցներ, որոնք այս պահին դեռ չեն ձևավորվել: Ինչ վերաբերում է փողին, ապա նոր ստեղծվելիք կուսակցությունը նման խնդիր չունի՝ որոշ երկրներից աջակցության խոստումներ ստացվել են, տեղեկացրել է «Հրապարակ»-ի աղբյուրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Placeholder
Օսկանյանի կուսակցությունում առկա են մարդկային ռեսուրսների հետ կապված խնդիրներ. «Հրապարակ»