ՈւԵՖԱ-ն չի տուգանի ՀՖՖ-ին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:20 31/03/2016
Հայաստան

ՈւԵՖԱ-ն չի տուգանի ՀՖՖ-ին. «Ժամանակ»

Մարտի 25-ին Հայաստան-Բելառուս  խաղի 72-րդ  րոպեին  ֆուտբոլի  Հայաստանի ազգային  հավաքականի  ՖԱՖ ֆան  շարժման անդամ  Հայկ Բաբայանը՝ ճայթրուկը  ձեռքին  մտավ խաղադաշտ:  Նրան կասեցրին անվտանգության աշխատակիցները, որից հետո նա տեղափոխվեց  ոստիկանության Կենտրոնի բաժին և 1 ժամ անց ազատ արձակվեց:  «Ժամանակ»-ի հարցին՝ ՈւԵՖԱ տուգանելո՞ւ է ՀՖՖ-ին՝ հաշվի առնելով նաև նախադեպը Հայաստան-Պորտուգալիա  հանդիպման ժամանակ, ՀՖՖ մամլո քարտուղար  Հայկ Կարապետյանը  պատասխանել է. «ՀՖՖ-ն չի  տուգանվելու: Նման որոշում չի կարող լինել, քանի որ ընկերական խաղ է»:

Placeholder
ՈւԵՖԱ-ն չի տուգանի ՀՖՖ-ին. «Ժամանակ»