Օբաման ու կինը վարելու են Ջազի միջազգային օրվան նվիրված համերգը
Մշակույթ
19:18 31/03/2016
Աշխարհ

Օբաման ու կինը վարելու են Ջազի միջազգային օրվան նվիրված համերգը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, անցկացնելու  են Ջազի միջազգային օրվան նվիրված համերգը, որը կայանալու է ապրիլի 29-ին Սպիտակ տանը՝  Վաշինգտոնում: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Associated Press-ին:

Տոնական միջոցառմանը մասնակցելու են երգչուհի Արետա Ֆրանկլինը և «Գրեմմի» մրցանակակիր Էլ Ջերրոն, նաև Ստինգը, Հերբի Հենքոքը և այլ արտիստներ:

Նշենք, որ Ջազի միջազգային օրը նշվում է ապրիլի 30-ին:
 

Placeholder
Օբաման ու կինը վարելու են Ջազի միջազգային օրվան նվիրված համերգը