Զինված խմբի գործով մեղադրյալներից մի քանիսի մասով գործը կանջատվի  և կուղարկվի դատարան. ՀԺ
Օրվա մամուլ
09:44 01/04/2016
Հայաստան

Զինված խմբի գործով մեղադրյալներից մի քանիսի մասով գործը կանջատվի և կուղարկվի դատարան. ՀԺ

Զինված խմբի  գործով 33 մեղադրյալներից  մի քանիսի մասով գործը կանջատվի  և կուղարկվի դատարան:  Խոսքն այն անձանց մասին է, ովքեր զենք են տվել կամ վաճառել խմբին՝ չիմանալով նրանց գործունեության իրական նպատակների մասին:  Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ԱԱԾ քննչական  վարչության պետի  տեղակալ, սույն գործով  քննչական խմբի  ղեկավար  Միքայել Համբարձումյանը:

«Ովքեր զենք տվել են, բայց զենքի օգտագործման, ինչպես նաև  խմբի գործունեության  իրական նպատակների մասին  չեն իմացել,  ներգրավված չեն  կատարվելիք գործողություններին,  այդ ժամանակ առաջանում է գործն անջատելու,  նրանց արարքներն առանձին  որակելու և առանձին  գործով դատարան ուղարկելու խնդիր»,-հավելել է նա:

Placeholder
Զինված խմբի գործով մեղադրյալներից մի քանիսի մասով գործը կանջատվի և կուղարկվի դատարան. ՀԺ