Անաստասիա Գալուստյանը գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրից հետո 20-րդն է
Սպորտ
13:38 01/04/2016
Հայաստան

Անաստասիա Գալուստյանը գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրից հետո 20-րդն է

Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում:

ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ, աղջիկների կարճ ծրագրում Գալուստյանը հանդես է եկել 5-րդ ենթախմբում և հավաքելով 53,24 միավոր՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը: Պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակիցը իրավունք է  ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

Կարճ ծրագրից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացնող Գրասի Գոլդն է: Ազատ ծրագրով աղջիկները հանդես կգան արդեն ապրիլի 2-ին:

 

Placeholder
Անաստասիա Գալուստյանը գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրից հետո 20-րդն է