ՊԵԿ. Մարտին  հարկային եկամուտներն ավելացել են 5 մլրդ 582 մլն դրամով
Տնտեսություն
16:04 01/04/2016
Հայաստան

ՊԵԿ. Մարտին հարկային եկամուտներն ավելացել են 5 մլրդ 582 մլն դրամով

ՀՀ ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնացումը համընկավ 2016թ.-ի առաջին եռամսյակի վերջին ամսվա հետ:

ՊԵԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն. «ՊԵԿ-ը մարտին պետական բյուջե ապահովեց  81 մլրդ 348 մլն դրամ հարկային եկամուտներ, ինչը նախորդ ամսվա ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ 582 մլն դրամով` գերակատարելով ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված և լրամշակված համամասնություններով սահմանված ցուցանիշը՝ միաժամանակ լրացնելով հունվար-փետրվար ամիսների փաստացի կատարողականի արդյունքում հարկային եկամուտների մասով շուրջ 2.6 մլրդ դրամի պակասը»:
 

Placeholder
ՊԵԿ. Մարտին հարկային եկամուտներն ավելացել են 5 մլրդ 582 մլն դրամով