Կրեմլը մեկնաբանել է ռուս օդաչուի սպանության համար պատասխանատվություն ստանձնած գրոհայինի ձերբակալությունը
Քաղաքական
16:28 01/04/2016
Աշխարհ

Կրեմլը մեկնաբանել է ռուս օդաչուի սպանության համար պատասխանատվություն ստանձնած գրոհայինի ձերբակալությունը

Կրեմլում վստահ են, որ Թուրքիայի օդուժի կողից խոցված Ռուսական СУ 24 ռմբակոծիչի օդաչու, ՌԴ ԶՈՒ փոխգնադապետ Օլեգ Պեշկովի մահվան մեջ մեղավորները կպատժվեն: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում նման հայտարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով`Մոսկվան ցավում է, որ թուրքական կողմը միջադեպի համար այդպես էլ ներողություն չխնդրեց:

Ըստ ՌԴ նախագահի մամլո քարտուղարի` թուրքական կողմից իր մեղքի ընդունման վերաբերյալ անգամ ակնարկներ չկան:

Նշենք, որ նախօրերին թարքական ԶԼՄ-ները տեղեկացրել էին այն մասին, որ Թուրքիայում ձերբակալվել է ռուս օդաչուի սպանության համար պատասխանատվություն ստանձնած գրոհային Ալփասլան Չելիքը:

Դմիտրի Պեսկովը նշել է, որ չի կարող ասել`հանդիանո՞ւմ է արդյոք Անկարայի այս քայլը հարաբերությունների կարգավորման փորձ, թե՞ ոչ` շեշտելով, որ ռուսական կողմի ակնկալիքները`այն է, միջադեպի համար պաշտոնական ներողություն և մեղքի ընդունում, թուրքական կողմից չեն ստացվել:

Placeholder
Կրեմլը մեկնաբանել է ռուս օդաչուի սպանության համար պատասխանատվություն ստանձնած գրոհայինի ձերբակալությունը