«Հարկային  օրենսգրքի»  նախագիծը  շարունակում է  հույժ գաղտնի  պահվել  հանրությունից. ՀԺ
Օրվա մամուլ
09:31 02/04/2016
Հայաստան

«Հարկային օրենսգրքի» նախագիծը շարունակում է հույժ գաղտնի պահվել հանրությունից. ՀԺ

Չնայած կառավարությունն իր անցած  նիստում հավանության արժանացրեց ՀՀ «Հարկային  օրենսգրքի»  նախագիծը, այն շարունակում է  հույժ գաղտնի  պահվել  հանրությունից:  Այն կհրապարակվի միայն  Ազգային ժողով հասցնելուց հետո:  Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Նշենք, որ դեռևս անցած տարվա  հոկտեմբերին  շահագրգիռ գերատեսչություններին  և հասարակական կազմակերպություններին ներկայացվեց մի կիսատ-պռատ փաստաթուղթ, որի շուրջ էլ անց էին կացվում  քննարկումները:  Սակայն շուտով  պարզվեց,  որ այդ իբր  նախագծին  զուգահեռ  օրենսգրքի մշակողները  պատրաստում են  դրանից խիստ  տարբերվող  նախագիծ:  Կառավարության այսպիսի  պարզունակ  շուստրիությունը  լուրջ մտահոգություններ է առաջացնում, որ նախագիծն իր մեջ պարունակելու է  այն բոլոր արատները, որոնք կան այսօր գործող  հարկային օրենսդրությունում, և «Հարկային օրենսգրքի» ընդունումից  հետո էլ  էական  ոչինչ  չի փոխվի  մեր գործարար միջավայրում»,-հավելել է թերթը:

Placeholder
«Հարկային օրենսգրքի» նախագիծը շարունակում է հույժ գաղտնի պահվել հանրությունից. ՀԺ