«Տոնուս»-ից  տուժած  բնակիչների գործը   դրական տեղաշարժ ունի. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:32 02/04/2016
Հայաստան

«Տոնուս»-ից տուժած բնակիչների գործը դրական տեղաշարժ ունի. «Ժողովուրդ»

«Տոնուս»  շինարարական ընկերությունից  տուժած  ավելի քան 160 բնակարանների գործը, կարծես թե,  դրական տեղաշարժ ունի: «Ժողովուրդ»-ը  բնակարանատերերից  տեղեկացել է, որ այս ընթացքում  իրենց բնակարանների հետ կապված  փաստաթղթերը գտնվում են  ՀՀ կառավարությանն առընթեր  անշարժ գույքի պետական կադաստրում՝ գրանցման փուլում:

Ըստ բնակիչների՝ շենքն  արդեն իսկ բաժանվել է  առանձին բնակարանների, և 10 օրվա ընթացքում  կսկսի «հիմնական»  պայմանագրերի կնքումը:  Եվ առաջին  իսկ կնքված  պայմանագրի հետ  զուգահեռ պետք է սկսվի շինարարությունը:  Թերթը հիշեցնում է, որ «Տոնուս»  ընկերությանը պատկանող  շենքերը գրավադրված են  «Արցախբանկ»-ում:

Placeholder
«Տոնուս»-ից տուժած բնակիչների գործը դրական տեղաշարժ ունի. «Ժողովուրդ»