Փորձագետ. Հակառակորդի նախապես պլանավորված գործողությունը տապալվել է
Քաղաքական
12:56 02/04/2016
Հայաստան

Փորձագետ. Հակառակորդի նախապես պլանավորված գործողությունը տապալվել է

Սպասելի է, որ ադրբեջանական լրատվամիջոցները մեծածավալ «տեղեկատվական զիբել» են փորձելու հրամցնել, մանավանդ այսպիսի իրավիճակում անհրաժեշտ է չափազանց զգույշ լինել: Ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

«Ամեն դեպքում հայկական կողմը փորձում է հանրությանը ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն փոխանցել, պետք է հիմնվել հայկական կողմի պաշտոնական պարզաբանումների վրա:

Պետք է նաև հասկանալ, որ առաջնագծում դեռևս գործողություններ են ծավալվում, պետք է մի փոքր համբերատար լինել:

Պետք է արձանագրել, որ հակառակորդի նախապես պլանավորված գործողությունը տապալվել է, դրա վառ ապացույցներից է այն, որ հակառակորդը ցանկանում է առաջնագծի տարբեր «ֆլանգներում» կտրուկ ակտիվություն մտցնել՝ շեղելով հարձակման գլխավոր ուղղությունից:

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, հայկական զինուժը կայունացմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ է իրականացնում:

Հ.Գ. Ուշադիր պետք է լինել հատկապես տերմինալոգիայի մասով»,-գրել է փորձագետը:

Placeholder
Փորձագետ. Հակառակորդի նախապես պլանավորված գործողությունը տապալվել է